Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 18-19.2012

Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Որպեսզի կասկածներ չառաջանան, վիրահատության համար տալ համաձայնություն, թե ոչ, բավական է համոզվել, որ ձեզ մոտ բացարձակ ցուցումներ կա՞ն կեսարյան հատման համար: Եթե վիրահատությունը նշանակված է ներքոհիշյալ պատճառներով, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է և, ծննդաբերող կնոջ մոտ ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, նշանակում է, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության հիմնական բացարձակ ցուցումն արգանդի պատռվածքի վտանգն է: Դա կարող է լինել անցկացրած վիրահատություններից հետո արգանդի սպիների կրճատման (այն որոշվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ) կամ չլավացած սպիների դեպքում: Արգանդի նման վիճակի հետևանք կարող են դառնալ նաև բազմաթիվ ծննդաբերությունները: Եվս մեկ բացարձակ ցուցում է համարվում նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել: Ախտորոշումը դրվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ` դասակարգված աղյուսակին համապատասխան:

 

Հաջորդ ցուցումը պտղի անցման արգելակման առկայությունն է: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն:

 

Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումը արգանդի վզիկին: Դրանք էլ հենց փակում են ծննդաբերական ուղիները և կարող են առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, դրա համար նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունոտ արտադրության դրսևորման, այդ դեպքում անհապաղ վիրահատություն է կատարվում:

 

Պլանային կեսարյան հատում կատարվում է նաև պտղի քրոնիկական հիպոկսիայի, դեպքում, որը հրահրվել է մոր մոտ առկա գեստոզով:

Բացարձակ ցուցումներից բացի, գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Դա կարող է լինել շաքարային դիաբետը, աչքի, երիկամների  և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել:

 

Գեստոզը մոր և մանկան մոտ հանգեցնում է լուրջ բարդությունների: Թույլ ծննդաբերական գործունեությունը, դեղորայքային միջամտության արդյունքի բացակայության դեպքում, նույնպես պատճառ է հանդիսանում անհապաղ վիրահատության: Կլինիկորեն նեղ կոնքը կամ ուշացած առաջին ծնունդները (35 տարեկանից հետո), մոր մոտ առկա պաթոլոգիաների դեպքում նույնպես կեսարյան հատման ցուցում են դառնում: Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են հանդիսանում: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) ևս պատճառ են դառնում կեսարյան հատման: Ծննդաբերության գործընթացում կարող են նաև առաջանալ կամ բացահայտվել բարդություններ, որոնք էլ կհանգեցնեն անհապաղ վիրահատական միջամտության` մոր և պտղի կյանքը փրկելու համար:

 

Եթե կեսարյան հատման բացարձակ ցուցումներ կան,  ապա վիրահատությունն անցկացվում է նույնիսկ հակացուցումների առկայության դեպքում: Ինֆեկցիաների մնացած դեպքերում, անհասությունը, պտղի զարգացման արատները կամ պտղի մահը կարող են վիրահատական միջամտության հակացուցումներ դառնալ:

 

Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն անցկացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար: Դրա հետ մեկտեղ, կինը (կամ նրա հարազատները) պետք է գրավոր համաձայնություն տան վիրահատության համար: Նման վիրահատություններն անցկացնում են բարձրակարգ վիրաբույժները, հատուկ սարքավորումնեով հագեցած վիրահատարաններում:

 

Վիրահատությունից հետո, վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են  ֆիզիկական  մեծ ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, կօգնի մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե, նույնիսկ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հանավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի ARUS, աչքի վրա կատարված բորոր վիրահատությունները ցուցում են կեսարյան հատման համար: Բաևդություններ կարող են առաջանալ ծննդաբերության երկրորդ` ճիգային շրջանում: 

ARUS

09.04.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK ES 21 TAREKAN EM 12 TAREKANUM TARELEM ACHQI VIRAHATUTYUN SHLUTYAN HET KAPVA MI ACHQS 100% myusn miqich qich ardyoq karoxem im ujerov cnndaberel

Մեդ-Պրակտիկ

08.06.2014

Հարգելի Անի, բարև Ձեզ, վերջնական եզրակացություն տալիս է ակնաբույժը՝ բնակա՞ն, թե՞ կեսարյան հատումով: Ստորև ներկայացնում ենք, թե ո՞ր դեպքերում է հակացուցված բնական ճանապարով ծննդաբերությունը.

  • պրոգրեսիվող կարճատեսություն,
  • միոպաթիա,
  • ցանցենու պատռվածք,
  • տեսողական նյարդի այտուց,
  • ակնահատակի արյունազեղում,
  • ցանցենու շերտազատում:

Այստեղից հետևում է, որ բնական ճանապարհով ծննդաբերությունն ու վատ տեսողությունը մեծամասամբ անհամատեղելի են: Ուստի, եթե մասնագետը խորհուրդ չի տալիս բնական ճանապարհը, ավելի լավ է ռիսկի չդիմել:

 

Անի

07.06.2014

Հարգելի բժիշկ ես ունեմ աչքների խնդիր կարճատես եմ տեսողությունս մի աչքս -4 է, մյուսը -4.5, արդյոք այս դեպքում հավանականություն կա սեփական ուժերովս ծննդաբերելու, թե ավելի ճիշտ տարբերակ է կեսարյան հատումը:

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի Syuzi, բարև Ձեզ, հղի կանանց մոտ հաճախ են լինում ճնշման բարձրացումներ, որոնք կապված են լինում տոքսիկոզով ընթացող հղիությունների ժամանակ, որի մասին երևի շրջապատում հաճախ եք լսել: Մի շատ կարևոր հանգամանք, անպայման, պարտադիր, պետք է լինել բժշկի հսկողության տակ և կատարել նրա բոլոր նշանակումները: Ինքնաբուժումը բացարձակապես հակացուցված է: Եթե Դուք հետևեք բժշկի բոլոր խորհուրդներին և թույլ չտաք երկարատև և հաճախակի ճնշման բարձրացումներ, ապա որևէ վտանգ Ձեր փոքրիկին չի սպառնա:

Syuzi

23.05.2014

Barev dzez bjishk.hxiutyan @ntacqum knoj chnshman barcracum@ karox e azdel erexayi aroxjutyan vra??ev karox e erexayi sirt@ jri mej lini chnshman hetevanqov,te urish patchar ka???ardyoq karox en erexayin kyanqi kochel??

Մեդ-Պրակտիկ

05.12.2013

Հարգելի Օվսաննա, բարև Ձեզ, մինչև 36 շաբաթականը հավանական է, որ դիրքն ինքնուրույն փոխվի գլխային դիրքի, Ձեր կողմից ավելորդ շարժումներով եթե չվնասեք, չեք օգնի: Եթե անգամ մինչև 36 շաբաթական հղիությունը պտղի դիրքը չփոխվի, կա դեռ հնարավորություն պտղի շրջում կատարել ծննդաբերության ժամանակ, որը, իհարկեէ անհատական է և պահն է թելադրում այդ անելու հնարավորությունը:

Օվսաննա

02.12.2013

Բարև Ձեզ: Ինձ մոտ հղիության 35-րդ շաբաթն է, երկու շաբաթ առաջ ստուգման արդյունքում պարզվեց, որ երեխայի դիրքը հետույքային է և պետք է սպասել մինչև 36-րդ շաբաթը լրանա, որպեսզի պարզ դառնա դիրքը փոխվել է թե ոչ: Կան արդյոք վարժություններ, որոնց շնորհիվ կարելի է փոխել երեխայի դիրքը?

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...

Սրտանոթաբանություն Թերապիա
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...

Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ